Հակամարտությունները Հարավային Կովկասում պետք է լուծվեն միջազգային իրավունքի եւ երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման հիման վրա: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն` Թբիլիսիում ընթացող միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքով, կոնֆերանսի ժամանակ քննարկվում են այն ուղիներն ու լծակները, որոնց օգնությամբ կարելի է լուծել կոնֆլիկտային իրավիճակները եւ ամրապնդել անվտանգությունը Հարավային Կովկասում:

«Անվտանգությունը Հարավային Կովկասում» խորագրով միջազգային կոնֆերանսը անցկացվում է Մեծ Բրիտանիայի եւ Վրաստանի ԱԳՆ-ների աջակցությամբ: