«Հազարամյակի Մարտահրավեր» Հիմնադրամ (ՀՄՀ-Հայաստան) ՊՈԱԿ-ը եւ «Արփա Սեւան» ԲԲԸ-ն (Հայաստան) դեկտեմբերի 3-ին կնքել են Սպիտակի ինքնահոս համակարգի շինարարության պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի եւ «Արփա Սեւան»-ի տնօրեն Պարույր Հակոբյանի կողմից: Պայմանագրի գինը կազմում է 2, 106, 477.67 ԱՄՆ դոլար, իսկ պայմանագրի ժամկետն է 16 ամիս:
Սպիտակի ինքնահոս համակարգը այն հինգ ինքնահոս համակարգերից մեկն է, որի շինարարությունը ընդգրկվել է ՀՄՀ-Հայաստանի Ոռոգելի գյուղատնտեսության ծրագրի Ենթակառուցվածք ենթածրագրում: Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորմամբ այս ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվելու է նաեւ 6 մայր ջրանցքների եւ 17 պոմպակայանների վերականգնում, ինչպես նաեւ ավելի քան 70 շահառու համայնքներում ներտնտեսային ցանցի եւ Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի բարելավում:




























