Եգիպտական սահմանը հատելու փորձի ժամանակ ապրիլի 2-ի երեկոյան ձերբակալվել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի այրու քույրը: Կինն իր ամուսնու հետ փորձել է 10 կգ ոսկի անցկացնել սահմանով: Եգիպտական մաքսավորները տուգանել են Քադաֆիի բարեկամուհուն 300 հազար դոլարով:
Անձնագրային ստուգում իրականացնելով` սահմանապահները կասկածել են, որ Եգիպտոս մուտք գործող Սալմա ֆարկաշը Սաֆիա ֆարկաշի` Քադաֆիի կնոջջ ազգականն է: Մաքսավորները մանրազննին հետազոտել են մեքենան եւ հայտնաբերել են թանկարժեք բեռը:
Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը, իսկ գործը հանձնել դատախազությանը: Դատախազն ազատել է կնոջը, սակայն պարտավորեցրել վճարել 300 հազար դոլար:




























