ՇաբաթՀուլիս 26
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Գորիսում հոր կողմից աղջկան բռնաբարելու քրգործը կասեցվել է

00:20, 03.06.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Պատահարներ

Գորիսում  մեկ տարի առաջ  հոր` 14-ամյա  աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակիցն հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` գործը կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառով:

Մեր տեղեկություններով` նշանակված  ԴՆԹ-ի փորձաքննությունների պատասխանը ցույց է տվել, որ հայրը աղջկան սեռական ոտնձգության չի ենթարկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 31-ին Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին Վ.Գ-ն հաղորդում է տվել, որ իր ամուսինը՝ 45-ամյա Վ.Տ.-ն, սեռական հարաբերություն է ունեցել դստեր՝ 14-ամյա Ա.Տ.-ի հետ, որի պատճառով վերջինս հղիացել է: Դրանից հետո աղջկա հղիությունը ընդհատվել էր: Աղջիկը եւ մայրը համապատսխան  օգնություն էին ստանում Երեւանի «Կանանց Ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ում: Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՐՕՐ-ի 141 հոդվածի հատկանիշներով: (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ): 

Նախորդ տարի հունիսի 10-ին դեպքին անդրադարձել էր Գորիսի լրագրողների «Շառավիղ» ակումբը: «Բուժզննության արդյունքում, երբ պարզվել է, որ 14-ամյա դեռահաս աղջիկը հղի է, ջրի երես է դուրս եկել նաեւ փաստը, որ սեփական հայրը ամիսներ շարունակ նրան ենթարկել է ֆիզիկական ու սեռական բռնության: Այս մասին աղջիկը պատմել է մորը, երբ վերջինս հարցրել է` ով է երեխայի հայրը: Վերջին ամիսներին տեղի ունեցող ծեծի, բռնությունների արդյունքում աղջկա վարքագծում տարօրինակ փոփոխություններ են նկատվել, կապտուկների պատճառով հաճախ է դպրոցից բացակայել», – նշել էր ակումբի բլոգում տպագրված հոդվածի հեղինակ Իրինա Յոլյանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Գյումրիում վրաերթի են ենթարկել մորն ու դստերը

Վարորդը տուժողներին տեղափոխել է հիվանդանոց եւ ներկայացել ոստիկանություն...

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Երեւանի «Եռաբլուր» հուշահամալիրի մոտակայքում այրվել է 300 քմ, Ծիծեռնակապերդի խճուղում` 1000 քմ...

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ալժիրի եւ Ֆրանսիայի նախագահներին

Անկեղծ ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Ալժիրի նախագահին եւ Ալժիրի եղբայրական ժողովրդին...

Վարագավանք-Պառավաքար ճանապարհին «Նիվա»-ն շրջվել է. կան վիրավորներ

Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց...

58-ամյա կնոջը Մեղրիում վրաերթի էր ենթարկել «Պորշ Կաեն»-ի վարորդը

Ըստ հարազատների հայտարարության` կինը վնասվածքն ստացել է ավտովթարից, սակայն տուժողը բժիշկներին հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելուց...

2 կալանավոր հացադուլ է հայտարարել. նրանց անունները գաղտնի են պահվում

Այս պահին երկու կալանավոր ունենք, որոնք հացադուլի մեջ են. մեկը «Նուբարաշեն»-ում, մյուսը՝ «Վանաձոր»-ում...