News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բոստոնը հուլիսի 4-ին ողջունել է «առագաստանավերին», որոնց շարքում հատուկ առանձնանում է Old Ironsides ռազմանավը եւ նրա սխրանքները 1812 թվականի պատերազմում: Սակայն, եթե չլիներ հայ ներգաղթյալի ջանքերը, USS Constitution նավը, որը հայտնի է որպես Old Ironsides, 20-րդ դարի սկզբին կհանձնվեր որպես ջարդոն: Այս մասին գրում է The Armenian Weekly-ն:

Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը պատրաստվում էր Մեծ Բրիտանիայի հետ 1812 թվականի պատերազմի 200-ամյակի տոնակատարություններին, առանձնակի նշելով Old Ironsides-ի դերը, տեղին է հիշեցնել հայ ներգաղթյալ Մովսես Գյուլեսյանի մասին, ով միավորեց ամերիկացիներին, որպեսզի փրկի նավը որպես ջարդոն հանձնելու հեռանկարից:

Մովսես Գյուլեսյանը ծնունդով Մարաշից էր եւ Նոր աշխարհում հաջողության խորհրդանիշներից մեկը: 1883 թվականին առանց որեւէ գումարի ժամանելով Նյու Յորք, նա փոխադրվել է Վուսթեր եւ վերջապես հիմնավորվել Բոստոնում, որտեղ պղնձի գործարան է բացել:

1905 թվականին Գյուլեսյանը, առաջնորդվելով ուժեղ հայրենասիրական մղումով, հեռագիր է հղել ԱՄՆ ռազմածովային քարտուղար Ջ. Բոնապարտին, որում նշել է. « Constitution» – «Old Ironsides-ի համար 10 հազար դոլար կտամ, կվաճառե՞ք»: Այս տեղեկությունը տարածվել է բոլոր թերթերում եւ մի լրագրող ենթադրել է, որ նավը կարող է անհանգստացնել Թուրքիայի սուլթանին, եթե այն վաճառվի հայի:

«Դա լավ կատակ կարող էր համարվել, եթե նրանց ստիպեին հավատալ, որ հին ֆրեգատը կարող է հանկարծ գիշերով Բոստոնից լողալ մինչեւ Միջերկրական ծով` ռմբակոծելու համար Թուրքիայի անպաշտպան նավահանգիստները»,-պատասխանել է Գյուլեսյանը:

Գյուլեսյանի ջանքերը հասարակական աջակցություն են ստացել եւ նավը փրկվել է: Իր այս դերակատարման համար Գյուլեսյանն ընտրվել է Old Ironsides-ի ասոցիացիայի նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ