News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 22-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.50 դրամ: Երեկվա համեմատ փոխարժեքի փոփոխություն չկա, ինչը հազվադեպ է պատահում բորսայում:

Բորսայում այսօր վաճառվել է 2.7 մլն դոլար: Բոլոր գործարքներն էլ կատարվել են միեւնույն փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը կայունացել է 405-408.5 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն ամրապնդվել է դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ հրապարակվել են Ֆրանսիայի եւ Գերմանիայի տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ դրանք սպասվածից դրական են:  Եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 1,288 դոլար:

Դոլարը թուլացել է նաեւ Ռուսաստանի ֆինանսական շուկայում: Ռուսաստանի Կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ 1 դոլարն արժե 31,1525 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ