News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջազգային շուկայում ամերիկյան դոլարի թուլացման վերջին օրերի միումները վերջապես զգացվեցին նաեւ Հայաստանում: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 27-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.72 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.07%-ով կամ 0.29 կետով:

Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 2.08 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն էժանացրել է մոտ կես դրամով` առքը կազմում է 404.5 դրամ, վաճառքը` 406.5 դրամ: 

Forex միջազգային շուկայում եվրոն շարունակվել է ամրապնդվել այն բանից հետո, երբ եվրոյի գոտու ֆինանսների նախարարներն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են եկել Հունաստանին 44 մլրդ եվրո վարկ հատկացնելու շուրջ: Որոշ գործարքներում այսօր եվրոյի փոխարժեքը գերազանցել է 1.3 դոլարը, սակայն առավելապես սակարկվում է 1.295 դոլարի շուրջ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.9410 ռուբլին: Ռուբլին եւս չափավոր արժեւորվում է դոլարի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ