![](img/news/13/53/25/default.jpg)
Նպաստների չափերը 2013 թ. նախորդ տարվա համեմատ չեն փոփոխվի: Այդ մասին այսօր՝ հունվարի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է 2013 թ. բյուջեից վճարվող պետական նպաստների չափերը:
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեում նպաստների համար նախատեսված է 37.1 մլրդ դրամ: Նպաստներից օգտվում է 104.6 հազ. ընտանիք: Ընտանեկան նպաստի բազային չափ է սահմանվել ամսական 16 հազ. դրամը:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 50 հազ. դրամ (առաջին եւ երկրորդ երեխա) եւ 430 հազ. դրամ (երրորդ եւ հաջորդ երեխա): Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը սահմանվել է ամսական 18 հազ. դրամ:
Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաuտի չափը 250 հազ. դրամ է, զոհված` առաջին աuտիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաuտի չափը` 150 հազ. դրամ, զոհված` երկրորդ աuտիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաuտի չափը` 100 հազ. դրամ: