News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը հայտնել է Թուրքիայում օտարեկրացիներին վաճառված անշարժ գույքերի մասին, որտեղ հետաքրքիր մանրամասն է հայտնի դարձել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի խոսքով Թուրքիայում անշարժ գույքի գնման քանակով առաջին տեղում Գերմանիայի քաղաքացիներն են, որոնց հետեւում են Ավստրիայի քաղաքացիները, իսկ Ռուսաստանի քաղաքացիները բարձրացել են երրորդ տեղ։

Թուրք նախարարը հետաքրքիր հայտարարություն է արել՝ հայտնելով, թե Հայաստանի 2 քաղաքացիների անունով անշարժ գույք է վաճառվել։ Նա նշել է նաեւ թե 808 քմ տարածքով անշարժ գույք էլ վաճառվել է Հյուսիսային Կորեայի մի քաղաքացու։

Նշենք, որ Հայաստանի քաղաքացուն անշարժ գույք վաճառելը բավականին զարմանալի փաստ է, քանի որ, թուրքական օրենքներով Հայաստանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի եւ եւս մի քանի պետությունների քաղաքացիների համար արգելված է Թուրքիայում անշարժ գույք գնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ