News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտը փետրվարի 9-ին Ռուսաստանի բնական գիտությունների եւ մամուլի ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարների համար շրջայց է կազմակերպել (Ֆոտոռեպորտաժ):

Շրջայցի շրջանակում մասնակիցները ծանոթացել են բուհի կյանքին, այցելել են ուսուցման շենք, տիր-մարզարան, լսարաններ:

Ինչպես մասնակիցներին պատմել է ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ինստիտուտը մասնագետներ է պատրաստում մի քանի ուղղություններով` մոտոհրաձգային զորքեր, հրետանի, տանկիստներ, մարտական ինժեներներ, հետախույզներ: «Ծրագրի 70%-ը կազմում է զինվորական կարգապահությունը,մնացած  30%-ը` ընդհանուր, այսպես կոչված քաղաքացիական կարգապահությունը»,-նշել է Կարապետյանը: Ինստիտուտում գործում է ռուսաց լեզվի կենտրոն, պարսկերենի եւ գերմաներեն լսարաններ: Ծրագրի մեջ ներառվել է թուրքերեն, ադրբեջաներեն, գերմաներեն, անգլերեն եւ ռուսերեն լուզուների պարտադիր ուսուցում, դրանց հետ կարելի է սովորել նաեւ պարսկերեն, իտալերեն եւ հունարեն լեզուներ:

Բուհի շրջանավարտները մագիստրատուրան կարող են շարունակել ՌԴ-ում: Բուհը համագործակցում է  Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իտալիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի գործընկերների հետ, որտեղ ուղեւորվում են առանձնացված կուրսանտները` ավելի շատ գիտելիքներ ստանալու համար: Պարբերաբար բարձրանում է դասավանդող անձնակազմի որակավորումը` արտասահման գործուղվելու կամ արտասահմանից հրավիրված մասնագետների կողմից տեղում անցկացվող դասընթացների շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ