News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Մխիթարյան վարժարանի եւ եկեղեցու հիմնադրամին պատկանող 15 հազար քմ տարածքում հյուրանոց եւ առեւտրի կենտրոն կառուցելու նախագծի փոփոխությունն ընդունվել է։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, կատարված փոփոխության արդյունքում Ստամբուլի հայկական Մխիթարյան հիմնադրամին պատկանող տարածքում, որը մինչ այս հայտնի է Inci Sinemasi անունով, պահպանվելու է վարժարանն ու եկեղեցին։ Դրանց կից տարածքում կառուցվելու է հյուրանոց եւ բնակելի շենք։

Նախորդ տարի սեպտեմբերին Ստամբուլի քաղաքապետարանը թույլատրել էր Մխիթարյան հիմնադրամին իրեն պատկանող 15 հազար քմ տարածքում կառուցել հյուրանոց, առեւտրի կենտրոն եւ բնակելի շենք, սակայն հիշյալ նախագիծը որոշակի բողոք էր առաջացրել եւ վերջնական արդյունքում որոշվել է առեւտրի կենտրոն չկառուցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ