Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին: Եվ բնականաբար չի կարող միջնորդի դեր խաղալ այս գործընթացում: Այս մասին, այսօր` փետրվարի 27-ին, «Ավստրիական լրատվական գործակալությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եթե Թուրքիան իսկապես ցանկություն ունի նպաստել խաղաղ կարգավորմանը, լավ կլիներ, որ ընդհանրապես չխառնվեր այդ գործընթացին: Պատճառը, որ մինչ այսօր հնարավոր չի եղել հասնել կարգավորմանը Ադրբեջանի ապակառուցողական եւ մերժողական քաղաքականությունն է:
Ադրբեջանական կողմը կարծում է, որ ուժի գործադրումը, ռազմական լուծումը կարող է հնարավոր տարբերակ լինել։ Սակայն, իհարկե, պատերազմը լուծում չէ եւ բանակցային գործընթացին այլընտրանք չկա»,-ընդգծել է Նալբանդյանը:
Հարցին, թե որն էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման պատճառը, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք համաձայնության եկանք։ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն թուրքական կողմը մերժեց վավերացնել եւ իրականացնել այդ համաձայնությունները: Փաստորեն Թուրքիան մերժում է միջազգային հարաբերությունների կարեւորագույն pacta sund servanta սկզբունքը ՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն։ Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումը նույնն է՝ Թուրքիան պետք է հարգի պայմանավորվածությունները, վավերացնի եւ իրականացնի արձանագրություններն առանց նախապայմանների»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին, Նալբանդյանն ասել է. «Այս հարցում մենք պատասխանատվություն ենք կրում մարդկության առջեւ՝ թույլ չտալու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնությունը: Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն, դատապարտվեն, չպետք է հանդուրժվի դրանց ժխտումը։ Սա է ճանապարհը: Դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության խնդիրն է։ Սա մարդու հիմնարար իրավունքների եւ միջազգային իրավունքի հարգման խնդիր է»:
Հարցին, թե հիասթափված չե՞ք, որ Ավստրիան մինչ այսօր Թուրքիայի այդ գործողությունները որպես Ցեղասպանություն չի որակել, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն արձագանքել է. «Մենք հուսով ենք, որ Ավստրիան եւս, ինչպես Եվրոպայի եւ աշխարհի այլ երկրներ, կճանաչի այն»:

24 ժամում երկու ողբերգական վթար. 15–ամյա տղա ու 18–ամյա աղջիկ են մահшցել. Օրը մեկ տողով

Ինչի՞ց է Փաշինյանը բանանով շեղում ուշադրությունը I ԼՈՒՐԵՐ I 20:00

Փաշինյանը տեղի՞ է տալիս Պուտինի ճնշմանը. նա փորձում է ավելի չգրգռել Մոսկվային I ԼՈՒՐԵՐ I 20:00

Փաշինյանը չի միացել Մակրոնի ներկայացրած հակառուսական հռչակագրին I ԼՈՒՐԵՐ I 18։00

Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել I ԼՈՒՐԵՐ I 14։00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

«Дневник иранского журналиста». Իրանի խորհրդարանը վերացրել է հետախուզության ղեկավարի համար մուջթահիդի կրոնական կարգավիճակ ունենալու պահանջը

Axios. Դեմոկրատները հաղթել են ԱՄՆ-ի սահմանամերձ բոլոր չորս նահանգներում՝ միգրացիայի հարցում Թրամփի համար պայքարի նոր ճակատ բացելով

NYT. USS Theodore Roosevelt ավիակիրը առաջիկա մեկ օրվա ընթացքում կժամանի Մերձավոր Արևելք

Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների

«Մոսադի» ղեկավարը վերադարձել է Իսրայել․ ում հետ և ինչ թեմաներ են քննարկվել ԱՄՆ-ում

Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուի որդին մտադիր է ԱՄՆ-ում մշտական կացության իրավունք ստանալ

















