News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում հեռուստառադիոընկերությունների աշխատանքի արդոյւնավետության հետ կապված քննարկման ժամանակ «Ազգայնական շարժում» (MHP) պատգամավոր Ֆարուք Բալը պահանջել է, որ պետական TRT հեռուստաընկերությունը հաղորդումներ պատրաստի ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների դեմ։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Քոնիայից ընտրված «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Ֆարուք Բալը պնդել է, թե պետական բյուջեից սնվող TRT հեռուստաընկերությունը պետք է հասարակության օգտին աշխատի։ Նա պահանջել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների դեմ TRT-ն ծրագրեր եւ հաղորդումներ պատրաստի։

Քննարկման մասնակիցներից Սըրրը Սուրեյա Օնդերը շեշտել է, թե TRT-ն ժողովրդի հարկերով է սնվում, սակայն իրականում չի ներկայացնում հասարակության բոլոր հատվածներին՝ նկատի ունենալով ազգային եւ կրոնական փոքրամասնություններին։ Նա նշել է, թե TRT-ն ամեն անգամ դառնում է իշխանությունների գործիքը եւ պնդել, որ անհրաժեշտ է եթերից հանել TRT 1-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ