News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիում Փրկչի եկեղեցու ամրացման կիսատ մնացած աշխատանքները շարունակվելու են։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Կարս նահանի մշակույթի եւ տուրիզմի վարչության տնօրեն Հաքան Դողանայը։

Հաքան Դողանայի խոսքով՝  Անիի Փրկչի եկեղեցին տարածքում գտնվող կանգուն մնացած 21 արժեքներից մեկն է։  Նա նշել է, որ 33 մետր եւ 33 սմ բարձրություն ունեցող  եկեղեցին քրիտոնյաների կողմից սուրբ է համարվում։ «Եկեղեցին 1954-ին կայծակի հարվածից 2 մասի է բաժանվել։ Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի եւ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից ընթանում է եկեղեցու ամրացման եւ պահպանման աշխատանքներ։

Կայծակի հետեւանքով թափված քարերը հաշվառվում են եւ կրկին տեղադրվելու են իրենց տեղերում։ Նախատեսում ենք, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2014-ի 11-րդ ամսում»,-ասել է Հաքան Դողանայը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ