Ոչ մի հույս չկա, որ Եվրոպան կարող է ազդել Թուրքիայի վրա՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր նադեին-Ռայեւսկին՝ մեկնաբանելով Հայաստանում իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները, թե Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը խթան կհանդիսանա հայ-թուրքական սահմանը բացելու համար:
«Եվրոպան իհարկե ունակ է շատ հարցերում ազդել Թուրքիայի վրա, բայց ոչ հայ-թուրքական սահմանի բացման հարցում, քանի որ այդ հարցում պաշտոնական Անկարան ելնում է Ադրբեջանի շահերից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում»,-նշել է թուրքագետը՝ հիշեցնելով, որ Եվրոպան արդեն մեկ անգամ փորձել է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, ինչն ավարտվել է սառեցված արձանագրություններով:
Միաժամանակ, Նադեին-Ռաեւսկին նշել է, որ, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ապա Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անիմաստ կլինի: «Առանց բաց սահմանների դա ոչ մի կերպ չի ազդում Հայաստանի տնտեսության վրա»,-ամփոփել է նա:





























