News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում իրենց տանը օտար լեզուներով խոսող մարդկանց թիվը վերջին երեք տասնամյակների ընթացքում գրեթե եռապատկվել է` նկատելիորեն գերազանցելով բնակչության ընդհանուր աճի ցուցանիշը, տեղեկացնում է «Reuters»-ը:

ԱՄՆ մարդահամարի գրասենյակի զեկույցի համաձայն` 2011թ-ից հինգ տարեկանից բարձր մոտ 60,6 մլն մարդ կամ գրեթե յուրաքանչյուր հինգերորդը տանը խոսել է ոչ անգլերեն: Նրանց երկու երրորդը կամ մոտ 37,6 մլն մարդ, խոսում է իսպաներեն,  2,9 միլիոնը` չինարեն: Այդ երկու լեզուներով, ինչպես նաեւ վիտնամերեն, ռուսերեն, հայերեն, պարսկերեն, լեհերեն խոսողների թիվը վերջին 30 տարվա ընթացքում ավելացել է առնվազն երկու անգամ: Ասիական եւ աֆրիկյան այլ լեզուներով խոսողների թիվը  նույնպես նկատելի աճել է:

Միաժամանակ, շատ եվրոպական լեզուներ աստիճանաբար անհետանում են ԱՄՆ-ում: Ներկայումս  երկու անգամ ավելի քիչ են այնտեղ իտալերեն խոսում`1980թ. համեմատած: Գերմաներենի, ֆրանսերենի  օգտագործումը նույնպես նկատելի նվազել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ