News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Բեզոարյան այծի ապօրինի որսի գործի շրջանակներում դեռեւս մեղադրյալներ չկան, անց են կացվում քննչական գործողություններ, հարցաքննվում են մի շարք անձինք: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ մինչեւ տարեվերջ գործով փոփոխություններ կլինեն, մեղադրանքներ կառաջադրվեն: Իսկ մինչ այդ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել որդի գնացած անձանց մասին: Մասնավորապես,  Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանի եւ Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանի հետ որսի գնացած Արայիկ Մուրադյանը եւս պատահական անձնավորություն չէ, նա նախկինում Վայքի զորամասի հրամանատար էր, այժմ Արտաշատի զինկոմն է, մականունն է՝ «Մախնո»:

Մյուս անձնավորությունը՝ Վահան Սաղաթելյանը, ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, գողական աշխարհի ներկայացուցիչ է, հայտնի է «Երվանդի Ռուբո» անվամբ, քանի որ հոր անվանումը Երվանդ է, իսկ իրեն Ռուբո են ասում: Հատկանշական է, որ այս երեւելի «որսորդներից» ոչ մեկ արարքը չի վերցրել իր վրա, փոխարենը դա արել է Վաչագան Ղարախանյանը, ում տարել էին ուղղակի որպես որսորդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեզոարյան այծի որս է գրանցվել: Գործը հարուցվել է Վաչագան Աշոտի Ղարախանյանի դեմ, ով ասել է, որ «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն», նա դեռ որեւէ կարգավիճակ չունի: Բեզոարյան այծին որսալուց հետո նրանք ցանկացել են կենդանուն տանել, հացկերույթ կազմակերպել, սակայն աղմուկ է բարձրացնել, խոսակցություններ են եղել եւ չեն կարողացել տանել:

Վաչագան Ղարախանյանից բացի՝ մեքենայում եղել են նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Մեր տեղեկություններով՝ մեքենայում նրանից բացի եղել են Վահան Սաղաթելյանը, Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը: Ի դեպ, ոստիկանությունը ավելի ուշ հաստատել էր մեր հաղորդած տեղեկությունները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ