News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքով Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված 20-ամյա Դմիտրի Ա.-ն և նրա ոտքին կրակած Սարգիս Գ.-ն մտերիմ ընկերներ են եղել, և դեպքը տեղի է ունեցել պատահաբար ճնճղուկի որսի ժամանակ: Այս մասին NEWS.am-ին ասաց Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը:

NEWS.am-ի լրագրողը այցելել է Էջմիածնի հիվանդանոց, սակայն Դմիտրին չի ցանկացել պատմել կատարվածը, միայն կատակով նշել է, որ «իրեն եղնիկի տեղ են դրել» և կրակել են իր վրա: Դմիտրին և նրա հայրն ասել են, որ տեղյակ չեն նույնիսկ, որ Սարգիս Գ.-ն ինքնակամ հանձնվել է ոստիկանություն և ավելացրել են, որ ոստիկանությունում էլ չեն պատրաստվում որեւէ բան պատմել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին 16.00-ի սահմաններում, Ծաղկալանջ գյուղում 1964 թ. ծնված Լևիկ Հ.-ի տան հողամասում 1993 թ. ծնված Սարգիս Գ.-ն 16 տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով (առանց համապատասխան թույլտվության և գրանցման, պատկանելիությունը պարզվում է) անզգուշաբար կրակել է Դիմիտրի Ա.-ի ոտքին: Ժամը 17.30-ին Սարգիս Գ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին: Հրացանն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ