News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ավտովթարի ենթարկված հայտնի հայ դերասան Վարդան Պետրոսյանը մարտի 28-ին կկանգնի դատարանի առջեւ այն բանի համար, որ «ոչ դիտավորյալ դարձել է երկու մարդու մահվան պատճառ»: Նրա քենի Էլիզաբեթ Ամելը դատապարտում է «ոչ արդարացի դատական գործընթացը»: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը:

Հայաստանում հանրահայտ դերասան ու հումորիստ Վարդան Պետրոսյանը մեկն է երկրի բնակիչների կողմից ամենասիրված հինգ դերասաններից՝ հայտնի լինելով նաեւ Ֆրանսիայում Ռոբեր Օսեյնի հետ աշխատանքի բերումով: Նա միշտ պայքարում էր կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների դեմ: Երկիրը հաճախ քննադատվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հիմնարար իրավունքների խախտման համար, սակայն այս անգամ վճարում է Վարդան Պետրոսյանը:

Էլիզաբեթ Ամելը պատմել է. «Ամեն ինչ սկսվեց 2013թ.-ի հոկտեմբերի 20-ին: Վարդանն ընթանում էր մայրուղով, երբ վեց ուղեւորով մեքենան բախվեց իրեն: Վարորդը ճանապարհին սխալվել էր, ուստի հետ էր ընթացել: Իհարկե, վարորդը չի բացառում փաստերը: Հարվածը, որն անխուսափելի էր, հանգեցրել է երկու դեռահասի մահվան: Վարդանն էլ ծանր վիրավորվել էր: Նա երեք օր կոմայում էր, բազմաթիվ վիրահատությունների է ենթարվել: Այսօր նա շարունակում է տառապել վնասվածքներից ու սակավարյունությունից՝ նիհարելով 15 կգ-ով»:

Հաջորդ օրը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման փաստ առթիվ հարուցվել է քրեական գործ: Տվյալ հանցանքի համար կարող են դատապարտել 4-10 տարվա ազատազրկման: Անձին, ով կյանքն անց է կացնում է Փարիզի եւ Հայաստանի միջեւ, մեղադրանք է ներկայացվել , երբ նա մահանում էր, իսկ դատավորները որոշել են տեղավորել նրան բանտային հիվանդանոցում: «Նրանք եկան նրա ետեւից, երբ նա վերակենդանացման բաժնում էր, նրան քարշ տվեցին շտապօգնության մեքենա, որպեսզի տանեն դատավորի  մոտ, նա աթոռին նստած մի քանի ժամ է անցկացրել՝ կորցնելով գիտակցությունը եւ փսխելով»,- նշել է Էլիզաբեթ Ամելը:

Լսելով նորությունը՝ Երեւանի 11 հազար բնակիչ միջնորդագիր են ստորագրել դերասանի աջակցության կապակցությամբ, իսկ 80 հայ գործիչների միավորվել են մեղադրյալին աջակցելու համար՝ խոստանալով վճարել ցանկացած գրավ, որը կսահմանեն Վերաքննիչ դատարանի դատավորները: Սակայն դարձյալ նրա ազատ արձակումը, նույնիսկ գրավի դիմաց, մերժվել է: Նոյեմբերի 9-ից նա Երեւանի բանտային հիվանդանոցում է գտնվում, որտեղ անհրաժեշտ բուժօգնության համար պայմանների բացակայության պատճառով նրա առողջական վիճակն օր օրի վատանում է: Հինգ ամսվա ընթացքում նրա նախնական կալանքն ընթանում է «առանց անմեղության կանխավարկածի խախտման որեւէ դրդապատճառի», ինչպես որ նշել է նրա կնոջ քույրը: Նրա կարծիքով՝ Վարդան Պետրոսյանը դատական համակարգի կողմից ենթարկվում է «իրական դաժանության»:

Դատական նիստը կկայանա մարտի 28-ին, սակայն հաշվի առնելով տվյալ գործում անկողմնակալությունը, նրա ընտանիքը կարծում է, որ այնուամենայնիվ նրան արդարադատությունում կմերժեն: Հենց այդ պատճառով էլ մոբիլիզացվում են: ՎարդաՆ Պետրոսյանի գործը աղմուկ էր հարուցել Ֆրանսիայում: Այսօր նրա աջակցության միջնորդագիրը հավաքել է ավելի քան 9000 ստորագրություն, ստորագրողների թվում են Ալեն Դելոնը, Սեդա Ազնավուրը, Ֆրանսիայում «Who's Who»-ի հրատարակիչ Էթիեն Պրեւոն, Անրի-Ժանա Սերվան: Էլիզաբեթ Ամելի խոսքով վերջնական նպատակն է այն, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա պետական մակարդակում: «Ֆրանսու Օլանդն այս տարի մայիսին կմեկնի Հայաստան: Մենք խնդրել ենք Լորան Ֆաբիուսին եւ Քրիստիան Տոբիրային, որպեսզի նրանք դիմեն բարեկամ երկրին, որպեսզի Վարդան Պետրոսյանն արդար դատաքննության իրավունք ստանա: Հարկավոր է դիվանագիտական որոշում գտնել, որպեսզի նրան դատեն բոլոր կանոններին համաձայն կամ որ նա բուժում ստանա Ֆրանսիայում, քանի որ դրա կարիքն ունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ