News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ փոխնախարարները եւս կուսակցությունը լքելու դիմումներ են գրել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց  NEWS.am-ի տեղեկությունները, որ ինքը եւս կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Հարցին, թե սա չի համարում հանուն պաշտոնի դավաճանել կուսակցությանը կամ արդյոք սա կապ ունի ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու, բայց այդպես էլ մանդատ չստանալու հետ, փոխնախարարը պատասխանեց. «ՕԵԿ-ից դուրս գալու պատճառը քաղխորհրդի կայացրած քաղաքական որոշումն է, որից հետո կուսակցական գործունեությունը գործադիր իշխանությունում աշխատելու հետ անհամատեղի է: 2012թ երբ անդամագրվեցի ՕԵԿ-ին, կուսակցությունը սատարում էր նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսին, այսօր քաղաքական իրավիճակ է փոխվել եւ նոր իրողությունները հաշվի առնելով՝ ես կայացրել եմ որոշում, որը բարեկամաբար է ընդունվել կուսակցության ղեկավարության կողմից»

Կմնա Դավիթ Կարապետյանը իր պաշտոնին, թե ոչ,  նա նշեց, որ դա հանրապետության ղեկավարության որոշելիքն է: Այս պահին նա որեւէ այլ կուսակցությանը անդամակցելու նպատակ չունի:

Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը, Նելսոն Զուլոյանը եւ արեւմտյան բուհերում սովորած մի շարք ուսանողներ ՕԵԿ էին մտել 2012թ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն նրանց այդպես էլ մանդատ չստացան: Դրանից որոշ ժամանակ հետո նրանք գործադիր մարմնում պաշտոններ ստացան: Երեկ ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ էր հրավիրել, որից հետո հայտարարեց կոալիցիայից դուրս գալու իր որոշման մասին: ՕԵԿ քվոտայով նախարար դարձած Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը եւ Սամվել Թադեւոսյանը դիմումներ են գրել կուսակցությունից դուրս գալու հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ