News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է «Ինքնապաշտպանության օր» հայտարարել եւ ներառել այն Հայաստանի ազգային-պետական տոնացույցում: Այդ մասին ապրիլիի 21-ին «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ եւ հումանիտար օգնություն» միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակներում հայտարարել է պատմական գիտությունների դոկտոր,  Հայաստանի ԳԱԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հայոց ցեղասպանության միջազգային գործում մեծ ներդրումի համար Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիր Հարություն Մարությանը՝ հանդես գալով «Ինքնապաշտպանության ֆենոմենը Հայոց ցեղասպանության տարիներին» թեմայով զեկույցով:

Հարություն Մարությանի համոզմամբ՝ ցեղասպանության տարիներին հայ ինքնապաշտպանական մարտերի իրականությունը դեռ լիակատար գնահատականի է սպասում: «Հայկական ազգային պետության 25-ամյա գոյության ընթացքում եւ ղարաբաղյան հաղթանակի գործոնի առկայությամբ վաղուց ժամանակն է վերաիմաստավորել պատմական այդ օրը»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ