News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի հրապարակած 12 պահանջներից եւ ոչ մեկը կառավարությունը չի պատրաստվում ընդունել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Եթե բացարձակապես այն տեսքով լինի, ինչ-որ ներկայացրեց քառյակը, ապա ոչ մի կետն էլ չենք ընդունելու, սակայն շատ կետեր ուղղության առումով կարող են համապատասխանել մեր որդեգրած քաղաքականությանը, սակայն ուղղության առումով զուտ»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունն ունի իր օրակարգը եւ դրանով շարժվում է առաջ: Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պնդմամբ՝ պահանջների մեջ կան պոպուլիստական կետեր՝ նախարարը նշեց, որ չի ցանկանում առանձին անդրադառնալ այդ կետերին:

Նշենք, որ քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ ժամանակ տվել իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար:

Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը,  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ