News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը, որը տարվել է հակասեմիտների դեմպայքարով, մոռացել է, որ հակասեմիտականությունից բացի կան նաեւ էթնիկ ու կրոնական անզիջողականության այլ դրսեւորումներ, որոնք, ի դեպ, ծաղկում են ապրում հենց Իսրայելում: Հերթական անգամ այն դրսեւորվել է հունիսի 15-ին. Երուսաղեմի կենտրոնում Դավիթի աշտարակի մոտ, ոստիկանական բաժանմունքի հարեւանությամբ մի խումբ օրթոդոքս հրեաներ ծեծի են ենթարկել երկու հայ հոգեւորականի՝ Դիակոն Կարապետ Հայրապետյանն ու Հայր Շնորհքը: Այս մասին հաղորդում է Մենդել Կորսունսկին՝ «Նոյան Տապան» կրթա-մշակութային կենտրոնի մամուլի կցորդը:

Նրա խոսքով՝ ինչպես եւ նախկինում, իսրայելական ոստիկանությունն անտեսել է այս միջադեպը, եւ մասնակիցներին չեն հայտնաբերել: 
Ավելին, ոչ մի անգամ ոստիկանությունում այս փաստերի առթիվ գործ չի հարուցվել, մեղավորները մնացել են անպատիժ: Բացի այդ, հետաքրքիր է այն փաստ, որ ոստիկանությունից բացի, լռում են լրատվամիջոցներ:

«Որեւէ տարի առանց նման միջադեպի չի անցնում հայ հոգեւորականների նկատմամբ: Եթե Իսրայելի կառավարությունն այնքան է զբաղված համաշխարհային հակասեմիտականության դեմ պայքարով, որ մոռացել է այն մասին, որ իր տարածքում նաեւ այլ ժողովուրդներ են բնակվում, ապա միգուցե՞ ժամանակն է, որպեսզի Հայաստանի ԱԳՆ-ն Իսրայելի հիշեցնի այդ մասին»,- հարցնում է Կորսունսկին:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 1967թ.-ին Հայկական թաղամասի բնակիչ հայերի թիվը կազմում էր 16 000, այժմ՝ 1000:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ