News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Վաշինգթոն նահանգի Ուոթքոմ շրջանում ոստիկանությունը ձերբակալել է նախադպրոցական տարիքի աղջնակի տանից թանկարժեք իրեր գողացած կողոպտիչներին: Ընդ որում, փոքրիկը հենց ինքն է բացահայտել հանցագործներին, որոնց թվում նաեւ դայակն էր, հաղորդում է  Q13fox.com-ը:

Քրեական գործ է հարուցվել 17-ամյա դայակի, նրա 16-ամյա ընկերոջ եւ 18-անյա Ռուբեն Բենջամինի նկատմամբ: Ոստիկանության վարկածով՝ չորեքշաբթի նրանք կողոպտել են 4-ամյա Էբբիի տունը, որը հսկում էր մեղադրյալ դայակը: Հանցագործները տանից գողացել են նոթբուքներ, խոճկոր բանկը եւ Էբբիին պատկանող iPod-ը:

Դայակին հաջողվել է խուզարկուներին սխալ հետքի վրա տանել: Սկզբում նա հաջողությամբ խաղացել է տուժողի դերը: Ընդ որում չարագործուհին սուտ կողմնորոշիչներ է տվել հանցագործների ուղղությամբ՝ հայտարարելով, որ նրանք թխամաշկ են եղել, հաղորդում է The Huffington Post-ը:

Ավելին, աղջիկը սխալ վկայություն էր տվել Էբբիի իբրեւ թե հնարավոր կողոպտիչ հարեւանի դեմ, որին ոստիկանները ձերբակալել եւ 6 ժամվա ընթացքում հարցաքննել են:  Այնուհետեւ քննիչները որոշել են հարցաքննել նաեւ Էբբիին, ով տառացիորեն 20 վայրկյանի ընթացքում իրական հանցագործներին ջրի երես է հանել: Աղջիկն ասել է, որ գողերը բաց մաշկ են ունեցել, ինչը կասկածի տեղիք է տվել ոստիկանների մոտ: Արդյունքում աղջիկը խոստովանել է, որ  սուտ վկայություն է տվել, հաղորդում է NEWSru.com-ը:

Ձերբակալված դայակին սպառնում են կողոպուտի կազմակերպման եւ սուտ վկայություն տալու մեղադրանքները: նրա մեղսակիցները միայն գողության մեջ են մեղադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ