News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի գլխավոր օպերային խումբը, որը ներկայացումների շարք է անցկացնում Սիդնեյի օպերային թատրոնում, հայտարարել է վրացի օպերային երգչուհի Թամար Իվերիին փոխարինողի անունը: Վերջինս հեռացվել է աշխատանքից նախորդ շաբաթ՝ Facebook-ում իր արած մեկնաբանության համար, որտեղ նույնասեռականներին համեմատել էր «կղանքային զանգվածի» հետ:

Ինչպես գրում է «Broadway World»-ը, «Ավստրալիայի օպերան», որը Իվերիի հայացքները անվանել է չափից դուրս անտակտ, չեղյալ է համարել պայմանագիրը երգչուհու հետ, որը «Օթելլո» ներկայացման մեջ կատարում էր Դեզդեմոնայի դերը:

Նրան այդ դերում կփոխարինի սոպրանո Լիանա Հարությունյանը:

Թամար Իվերին մեկնաբանություն է տեղադրել Facebook-ում, որը ներկայացվել է բաց նամակի տեսքով՝ ուղղված Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին այն բանից հետո, երբ մայիսին ուղղափառ խմբերը հարձակվել էին Թբիլիսիում գեյ-շքերթի մասնակիցների վրա: Ավելի ուշ Իվերին հայտարարել էր, որ այդ մեկնաբանությունները Facebook-ում տեղադրել է իր ամուսինը, սակայն հարցազրույցում նա ասել էր, որ ինքն է սկզբում գրել մեկնաբանությունը, ինչպես նաեւ այլ հոմոֆոբ արտահայտություններ էր արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ