News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանում երթուղային միկրոավտոբուսի սրահում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Երեկ՝ հուլիսի 9-ին Շիրակի փողոցում ավտոբուսի հավաքակայանում 25 երթուղու միկրոավտոբուսի սրահում 73-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից՝ հայտնելով, որ դիակի ինքնությունը պարզվել է, այժմ նախաքննություն է ընթանում: Դեռ հայտնի չէ՝ ինչի հետեւանքով է նա մահացել: Ոստիկանությունից նաեւ նշել են, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական վարկածով` հանկարծամահ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ