News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) զրպարտում է Վալերի Հովհաննիսյանին, նրա վերաբերյալ կեղծ լուրեր է տարածում: Այս  մասին այսօր՝ հուլիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերնիսաժի» կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պատգամավոր Կարո Կարապետյանի հայտարարությանը, թե Վալերի Հովհաննիսյանը Ռուսաստանում երկու անգամ դատվել է՝ ավազակային հարձակում գործելու ու մարդ սպանելու համար:

«Ես իրենից պատիվ եմ պահանջելու  իրա այլանդակ խոքերի, զրպարտանքների համար: Իմ տղան բարձրագույն ավարտ կիրթ տղա է: Էնքան անգրագետ է, որ չգիտի, որ եթե մարդ  երկու հոգուց ավել  մարդ է  խեղդում  կամ սպանում, նրան տալիս են  ցման ազատազրում, իսկ ինքը ասում է՝ իբր իմ երեխեն հինգ հոգու է խեղդել, սպանել: Էդ ի՞նչ ստեր է ասում, իմ երեխեն օրինավոր է ու դաստիարակված»,- նշեց Լիա Հովհաննիսյանը:

Տիկին Լիան հերքեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը, թե Վալերի Հովհաննիսյանը թմրամոլ է։

«Պլանքաշը իրա խուլիգան փեսան է, որ հինգ հոգու ուզում էր կյանքից զրկել: Սուտ հայտարարություններ է անում, իմ տղան ոչ ծխում է, սպորտսմեն տղա է, ոչ ալկոհոլ է օգտագործում, ոչ էլ մորֆի կամ պլան, էդ կարան ապացուցեն»,- ասաց տիկին Լիան՝ նշելով, որ Կարո Կարապետյանն այդ կերպ ցանկանում է վարկաբեկել իր որդուն։

Լիա Հովհաննիսյանը տեղեկություններ ունի, որ ԲՀԿ պատգամավորը վկաներ է «գնում»:

«Դրսից լսել եմ, որ ինքը փողով կեղծ ցումունքներ է գնում: Փողով վկաներ է առել ու  գործը սարքել իմ տղայի դեմ»,- ասաց Վալերի Հովհաննիսյանի մայրը:

Տիկին Լիան նաեւ վստահեցրեց, որ ինքն ապացույց ունի, որը կհաստատի, որ իր տղայից պահանջել են կեղծ ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ «Վերնիսաժի» գործով կալանավարված Վալերի Հովհաննիսյանի մայրն ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, թե իր որդու նկատմամբ ճնշում են գործադրում, որպեսզի նա իր ցուցմունք ասի, որ ԲՀԿ-ական պատգամավորի փեսան՝ Գոռ Առաքելյանը, ինքնապաշտպանական նպատակով է կրակել։ Կարո Կարապետյանն այս մեղադրանքը հերքել է։

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելուց հետո խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրան հիվանդանոցից ծանր առողջական վիճակում տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ