News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը դանակահարության 2 դեպք է տեղի ունեցել:

Գյումրիի բժշկական կենտրոն հուլիսի 28-ին ժամը 22:30-ին տեղափոխվել է Ավզոնոց թաղամասի Լալայան 32 հասցեի բնակիչ, 22-ամյա Ջորջ Սանթրոսյանը՝ կրծքավանդակի հատվածում չորս կտրած-ծակած վերքերով:

NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց, որ   բժշկական հետազոտություններ անցնելուց հետո պարզվել է, որ տուժածի սրտապարկում արյուն է լցված:  Ստանալով առաջին բուժօգնություն՝ երիտասարդը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մոտ 3 ժամ անց նույն հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդ՝ Կնունյանց հասցեի բնակիչ, 28-ամյա Կարեն Կնյազյանն ու  նրա տարեկից Հովհաննես Հարությունյանը՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով:

Տուժածների մոտ կյանքին վտանգ սպառնացող վերքեր չեն հայտնաբերվել, նրանք ստացել են ամբուլատոր բուժում ու դուրս գրվել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ երիտասարդներին  դանակահարել է Հովհաննես Հարությունյանի եղբայր՝  Հարություն Հարությունյանը, որը Բուլվարային թաղամասի 206-014 տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է եղբոր եւ նրա ընկերոջ հետ ու դանակահարել վերջիններիս:

Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն 5-րդ դեպքն է Գյումրիում: Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ պնդել էր, որ Գյումրիում հանցագործության աճ չկան, ընդամենը զուգադիպություն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ