News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը իր աշխատակազմը լցրել է խնամի-ծանոթ-բարեկամներով:  NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ ԱԺ նախագահը ռեֆերենտներ է նշանակել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի եւ Վարդան Այվազյանի դուստրերին:  Այժմ Գալուստ Սահակյանը ունի 4 ռեֆերենտ, որոնցից 2-ը Արմինե Այվազյանն ու Զարուհի Բաբուխանյանն են:

Դրանով խնամի-ծանոթ-բարեկամների շարքը չի ավարտվում: ԱԺ նախագահն իրեն օգնական է նշանակել Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանի որդուն՝ Արթուր Թովմասյանին:

Տպել
Ամենաշատ