Երեւանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, քիչ առաջ, ուսանող է մահացել: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ ուսանողը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Նա ֆուտբոլիստ է: Հենց դասի ժամանակ երիտասարդը դարպասապահ է կանգնած եղել, միանգամից վատացել է ինքնազգացողությունը, քթից արյուն է եկել ու մահացել է: