Գեղարքունիքի մարզում քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Լիճք գյուղում հրազենից սպանվել է 34 տարեկան մի երիտասարդ, նրա անունն Արթուր է: Ըստ նախնական տեղեկությունների, նա կենցաղային հարցերի պատճառով վիճաբանել է իր ծանոթի հետ, որի ժամանակը ծանոթը իր մոտ եղած հրազենից կրակել է:

NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: Դեպքի մասին մանրամասներ չեն հայտնել: Հանգամանքները պարզվում են:

Մեզ հաջողվեց ճշտել, որ կրակողի ինքնությունը հայտնի է, նա դեռ չի հայտնաբերվել: