News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանացի դիզայներ Խոսե Խիմենես Լարան՝ Մադրիդից, մեծահասակների համար Smartbites անվանումով կոնֆետների հավաքածու է ստեղծել: Դրանք առանձնանում են գեղարվեստականությամբ եւ ոճով ինչպես տեսքի, այնպես էլ փաթեթավորման առումով:

Դիզայները որոշել է փոխել այս ապրանքի մասին ավանդական պատկերացումները եւ բարդ կառուցվածքով եւ գույներով, ինչպես նաեւ արտասովոր համով կոնֆետներ ստեղծել:

Ըստ Kedem-ի, դրանք փոքրիկ թանկարժեք քարերի տեսք ունեն եւ հիմնականում ոգեշնչված են հայտնի նկարիչների ստեղծագործություններից: Ներկայացվել է կոնֆետների 7 հավաքածու. Սաֆարի, Ռավիոլի, Գաուդի, Մոնդրիանա, Այգիներ, Թանկարժեք քարեր եւ Էքսպրեսիա:

Յուրաքանչյուր հավաքածու որոշակի համ ունի (կոկտեյլներ, արեւադարձային մրգեր, ծաղիկներ եւ այլն), իսկ փաթեթավորման վրա կոնֆետի մասին տեղեկություն կա: Ի դեպ, կոնֆետները պատրաստված են առանց շաքարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ