News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր՝ փետրվարի 26-ին, ընդունել է Կառավարության մոտ հավաքված ակտիվիստներին եւ ներողություն խնդրելով նրանցից՝ խոստանալով նաեւ պաշտոնապես ներողություն խնդրել բոլոր կանացից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ անդամ Էլվիրա Մելիքսեթյանը:

«Սկզբում այնքան էլ երջանիկ չէր մեզ հանդիպելու համար: Նույնիսկ վրդովված էր, բավականին տհաճությամբ ընդունեց քաղաքացիների պատրաստած կարտոֆիլով նվերը: Զրույցի ընթացքում վստահեցրեց, որ թյուրիմացություն է եղել. ինքը չի ցանկացել վիրավորել կանանց եւ աղջիկներին: Հիմնականում հերքելու քաղաքականություն էր տանում: Բայց այնուհետեւ ներողություն խնդրեց ակցիայի մասնակիցներից եւ խոստացավ պաշտոնապես ներողություն խնդրել իր վիրավորական արտահայտության համար»,- ասաց ակտիվիստը: 

Նշենք, որ այսօր մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին ՀՀ Կառավարության շենքի մոտ ու ՀՀ գյուխնախարար Սերգո Կարապետյանից պահանջում էին ներողություն խնդրել փետրվարի 24-ին Շիրակի մարզի համայնքապետերի ու ֆերմերների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած «կարտոֆիլն էլ աղջկա պես է, առաջին ուզողին տվեք» հորդորի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ