News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Իսպիրյաններն արդեն 3 ամիս է՝ ապագայի ոչ մի ծրագիր չեն կազմում: Նրանց բոլոր հույսերն ու նպատակները կապված էին թշնամու գնդակից զոհված Գարիկի հետ, որոնք մյուս որդին իրագործել չի կարող. 23-ամյա Արթուրը ծանր հիվանդ է:

Գարիկ Իսպիրյանը ծնվել է 1995թ. օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: Մանկության մասին ծնողներն արցունքով եւ դառնությամբ են խոսում: Նրանք Գարիկին չեն կարողացել տալ այն ամենը, ինչն ունեն մայրաքաղաքում մեծացող երեխաները:

«Գարիկս շատ է տանջվել, գյուղական մանկություն է ունեցել, ամբողջ կյանքում տառապել է ինձ հետ, օգնել տան գործերում»,- պատմում է հայրը՝ համշանդամության կարգ ունեցող Արտեմ Իսպիրյանը:

Գարիկը ծառայության մեկնել է 2014թ. հունվարի 8-ին՝ դպրոցն ավարտելուց 6 ամիս անց: Դպրոցում, ինչպես հայրն է նշում, լավ չի սովորել, սակայն ընդունակ աշակերտ է եղել: Թե ինչու լավ չի սովորել, պարզ է. հիվանդ հորը պետք է օգներ:

«Երբեք չի բողոքել, ոչ մի բան ինձնից չի պահանջել: Եթե նույնիսկ ուտելիք եմ ուղարկել, զանգում էր ու բարկանում, վիճակս հասկանում էր: Գիտեր, որ չունենք, ծայրը ծայրին հազիվ ենք հասցնում»,- շարունակում է հայրը:

Գարիկը ծառայել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որոշել էր ծառայությունն ավարտելուն պես վարսավիրի մասնագիտություն ձեռք բերել եւ օգնել ծնողներին ոտքի կանգնել, սակայն հակառակորդի գնդակը ժամանակից առաջ անցավ:

«Հաճույքով էր ծառայում, իր տեսակն այդպիսին էր՝ երբեք չէր տրտնջում: Ինձ չէր պատմում իր խնդիրների մասին, որովհետեւ մտածում էր՝ առանց այդ էլ մեր դարդերը շատ են»,- ասում է Արտեմ Իսպիրյանը, ապա հավելում. «Ամեն օր մեզ զանգում էր, ուրախ-զվարթ մեզ հետ խոսում: Մեր միակ հույսն էր, թե ոնց նման բան պատահեց, չենք կարողանում հավատալ»:

Գարիկի ծնողները չեն աշխատում, հայրը ստանում է ամսական ընդամենը 16 հազար դրամ թոշակ, որն իրենց միակ եկամուտն է: Թե ինչպես են այդ գումարով ապրում, Արտեմ Իսպիրյանը չի պատասխանում, հուզվում է եւ ինչ-որ տեղ կյանքից վիրավորվում:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում 2014թ. դեկտեմբերի 8-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է զոհված զինծառայողին:

Աիդա Հովհաննիսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ