News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների պատճառները եւ պատմությունը մեկ տարվա վաղեմություն ունի: NEWS.am-ի տեղեկություններով՝ միջադեպի հիմնական մասնակից 2 կողմերը՝  Ղազարյանները ու Ղուկասյանները միջե մոտ մեկ տարի առաջ մասնակցել են ինչ-որ հարսանիքի, որտեղ էլի վիճաբանել են, հարվածել Աշոտ Ղուկասյանի աչքին: Դրանից հետո որոշել էին անպայման վրեժ լուծել միմյանցից տեղի ունեցածի համար, եւ ահա դեպքի օրը, Ղազարյանները գնացել էին Ղուկասյանների հետ հարաբերություններ պարզելու:

Միջադեպին, բացի հիմնական դերակատարներից, մասնակցել էին նաեւ ծանոթ, բարեկամ, հարազատներ: Գործի շրջանակներում բերման են ենթարկվել տասնյակ անձինք, եղել են բազմաթիվ խուզարկություններ, այս պահի դրությամբ մեղադրյալների թիվը 5 է, կան նաեւ հետախուզվողներ: Մեղադրյալների թվում 4 հոգին այսպես ասած Ղազարյանների կողմնակիցներն են, մի հոգին՝ Ղուկասյանների: Մեզ հաջողվեց պարզել, որ մեղադրյալներ Համլետ Գեւորգյանի, Հովհաննես Տոնոյանի եւ Դավիթ Հակոբյանի փաստաբանը Թամարա Յայլոյանն է: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը, բայց նաեւ հավելեց, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ ընթանում է նախաքննություն: Թամարա Յայլոյանը միայն փոխանցեց, որ իր պաշտպանյալները հերքում են իրենց մանսկացությունը միջադեպին եւ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա նշեց նաեւ որ պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխված անձինք են՝ Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել էին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), ով ավելի ուշ մահացել էր, Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից: Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ