Երեւանում բռնված օրենքով գողերն այսօր՝ մայիսի 1-ին, առավոտյան հեռացել են Հայաստանից: Մեր տեղեկություններով՝ 35-ամյա Լուկա Ալանիձեին վրացի է, բայց Ուկրաինայի քաղաքացի, իսկ 31-ամյա Լաշա Աբզիանիձեն՝ Վրաստան քաղաքացի:
Նշենք, որ ոստիկանությունը պայքար է սկսել քրեական հեղինակությունների դեմ, պարբերաբար տեղեկություններ են տարածվում տարբեր հեղինակությունների բերման ենթարկվելու, Հայաստանից հեռանալու մասին: Մի խոսքով՝ ոստիկանությունը խթանում է «գողերի» արտագաղթին:
Հիշեցնենք, որ Երեւանի Աբովյան փողոցում ոստիկանները բռնել են «օրենքով գողի»: NEWS.am-ին ոստիկանությունից հաստատեցին, որ ապրիլի 30-ին, ոստիկանության աշխատակիցները Երեւանի Աբովյան փողոցից Քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 35-ամյա Լուկա Ալանիձեին եւ 31-ամյա Լաշա Աբզիանիձեին:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ Լ. Ալանիձեն «օրենքով գող» Լեկի Ռուստավսկին է, իսկ Լ. Աբզիանիձեն հանցագործ աշխարհում համարվում է հեղինակություն:





























