News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում երեկ՝ հուլիսի 2-ին, կայացել է նոր ծննդաբերած կնոջը հրազենային վնասվածքներ հասցրած, այնուհետեւ ինքնասպան եղած տղամարդու հուղարկավորությունը: Մեզ հայտնի դարձավ, որ դրա նախորդ օրն էլ Եղվարդում կայացել է հոգեհանգիստը: Հենց Եղվարդից էլ նրան հուղարկավորել են:

Բնակարանը, որտեղ ապրում էին ամուսինները սկեսրոջ հետ, դեպքից հետո ոչ ոք չի վերադարձել: Հարեւանները մեզ հետ զրույցում պատմեցին, որ որեւէ մեկին չեն տեսել, որ տուն գա, միայն տանտերն է եկել՝ բանալիները վերցնելու, սակայն հարազատները խնդրել են սպասել մի քանի օր:

Ասում են, թե տղամարդը հեղինակություն է եղել, լավ ընկերական  շրջապատ է ունեցել, անգամ պաշտոնյաների հետ է մտերիմ եղել,  նրան շատերն են ճանաչում եւ միանգամից նշում մականունը՝ «Քիթ Հայկո»: Սա նրա երկրորդ ամուսնություն է, առաջին ամուսնությունից դուստր ունի դպրոցահասակ:

Դեպքից արդեն օրեր են անցել, այս ընթացքում տարբեր վարկածներ, ասեոկոսեներ եւ լուրեր են շրջանառվել ողբերգության հնարավոր պատճառների մասին: Կարծես հստակ է միայն այն, որ տղամարդը վերջին շրջանում հուզական անկայուն վիճակում է գտնվել, սակայն այս ամենը դեռ ապացուցել է պետք:  Քանի դեռ հիվանդանոցում ծանր կայուն վիճակում գտնվող կինը չապաքինվի եւ ցուցմունք չտա, պարզ չի լինելու՝ ինչու եւ ինչպես եղավ դեպքը, ինչ խնդիրներ են եղել ամուսինների մեջ եւ այլն:

Ինչ վերաբերում է պալատում հայտնաբերված պոկված մազերին եւ արդյոք դա կարող է վկայել բռնության մասին, Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ չեն ցանկանում մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված չճշտված տեղեկությունները եւ ասեկոսեները:

Առայժմ քրեական գործը հարուցվել է ապօրինի զենք կրելու եւ սպանության փորձի համար, սակայն չի բացառվում, որ քննության ընթացքում այն վերաորակվի:

Նշվում է նաեւ, որ ինքնասպան եղած տղամարդը հոգեմետ դեղեր էր ընդունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել էր զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել էր բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին: Ամուսինը տեղում մահացել էր, կնոջը վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է, լույս աշխարհ եկած բալիկի վիճակը եւս ծանր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ