News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Վանաձորի ծննդատանը արտասովոր դեպք է գրանցվել. վերջին տասնամյակում առաջին անգամ այստեղ 15-ամյա աղջիկ է ծննդաբերել: Վանաձորի բժշկական կենտրոնի Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ ծնունդով Արմավիրից, Վանաձորում ամուսնացած, ազգութամբ հայ Կ. Կ.-ն կեսարյան հատման եղանակով տղա է ունեցել: Նորածինը ծնվել է 1կգ 700 գ քաշով: Անհաս ծնված լինելու պատճառով երեխան անմիջապես տեղափոխվել է Երևան:

Մոր վիճակը բավարար է: Նա, սակայն, դեռևս դուրս չի գրվել: Քանի որ աղջիկը անձնագիր չունի, անհրաժեշտ փաստաթղթերը հարազատների կողմից ներկայացվելուց հետո առաջիկայում նա ևս դուրս կգրվի ու կմեկնի փոքրիկի մոտ:

Հիվանդանոցի աշխատակիցների խոսքով` ոստիկանությունից եկել, զրուցել են աղջկա հետ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ