News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մարդկային ուղեղի բջիջները երկարատեւ գիշերային աշխատանքի արդյունքում մեռնում են:

Մկների մասնակցությամբ անցկացրած գիտափորձի արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ մարդը չպետք է երկար ժամանակ գիշերային ժամերին աշխատի:

Կրծողներին բաժանել են երեք խմբի: Առաջին խումբը ցերեկը վազել է, գիշերը՝ մասամբ քնել, երկրորդ խմբի համար կատարյալ պայմաններ են ստեղծել, որպեսզի մկները կարողանան ցերեկը վազել, իսկ գիշերը հանգիստ քնել: Երրորդ խմբի կենդանիներին ընդհանրապես թույլ չեն տվել քնել:

Պարզվել է, որ այն խմբի կրծողների մոտ, որոնք այնքան էլ շատ չեն քնել, աշխուժության համար պատասխանատու սպիտակուց է արտադրվել, իսկ ահա գիշերը նորմալ քնած կենդանիների մոտ այդ սպիտակուցը բացակայել է: Երրորդ խմբի կրծողները, որոնք երկար ժամանակ չեն քնել, կորցրել են ուղեղի բջիջները:

Ըստ DNI24.com-ի, այդ բջիջները վերականգնելն անհնար է, նույնիսկ երկարատեւ քնի միջոցով: Այդ պատճառով գիտնականները մարդկանց խորհուրդ են տալիս փորձել այնպիսի աշխատանքի չանցնել, որտեղ հաճախ հարկավոր է գիշերն աշխատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ