Բրիտանական օրինապահ մարմինները բռնել են ցանցահեն Ստեֆան Ռիգոյին, որը վնասատու ծրագրի միջոցով մուտք էր ստանում իր ծանոթների վեբ-տեսախցիկներին, հաղորդում է BBC-ին։
Ցանցահենը BlackShades անունով գործիք է օգտագործել, որը թույլ է տվել մուտք ստանալ զոհի վեբ-տեսախցիկին, եթե նրա մոտ բացված է եղել Skype հավելվածը։ Դատական հետաքննությունից հետո Ռիգոյի համակարգչում գտնվել են սքրինշոթներ, որոնց վրա նրա զոհերը պատկերված են ինտիմ պահերին։ Ինչպես պարզվել է, հաքերը մուտք է ստացել 14 հոգու համակարգչին։ Ռիգոյին կալանքի են առել 20 շաբաթ ժամկետով։ Նրան սպասում են նաեւ 200 ժամ ընդհանուր տեւողությամբ ուղղիչ աշխատանքներ ամբողջ տարվա ընթացքում, փոխանցում է Gazeta-ն։
BlackShades — տրոյացին 2010 թվականից ցանցում տարածվում է մոտ 40 դոլար գնով։ Ինչպես պատմել են փորձագետները, համակարգչի վրա դա նկատելը դժվար չէ, սակայն ամբողջությամբ համակարգչից մաքրելը անհամեմատ ավելի բարդ խնդիր է։