News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբը հոկտեմբերի 15-ին հետեւելու է ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական վճռի հրապարակմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը:

«Մենք հետեւելու ենք դատական նիստին Ստրասբուրգում, ինչպես եւ հունվարին, ներկա ենք լինելու վճռի հրապարակմանը: Այս պահին սպասելիքների եւ հետագա քայլերի մասին խոսել չենք կարող: Սպասում ենք դատավճռի հրապարակմանը»,- ասաց Բեդո Դեմիրճյանը:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական վճիռ կկայացնի հոկտեմբերի 15-ին՝ Ստրասբուրգում հանրային լսումների ժամանակ։

Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը հերքելու  համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպականմ դատարանը հաստատել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը։ Շվեյցարիան բողոքարկել էր որոշումը ՄԻԵԴ-ում։

Ստրասբուրգում հունվարի 28-ին տեղի էր ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը։ Հայաստանը գործում (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) ներգրաված է որպես երրորդ կողմ։

Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանում էին հանրահայտ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ամալ Ռազմի Քլունին, Թոբի Քոլիսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ