Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի որոշումը, որով հավանություն է տրվել Ռոբերտ Ուոլթերի զեկույցին։
Ելույթ ունենալով Երեւանում մամուլի ասուլիսին՝ Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վճռականորեն հանդես են գալիւս այն բանի օգտին, որպեսզի կարգավորումը տեղի ունենա հետեւողական, համբերատար երկխոսության միջոցով։
«Հարցն իրոք շատ բարդ է»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով, ճիշտ չէ փորձել ներքաշել այնպիսի միջազգային կազմակերպությունների, որոնք զբաղվում են կարգավորմամբ, բայց դրա համար միջազգային հանրությունից մանդատ չեն ստացել։
Ինչպես ընդգծել է նախարարը, ցանկացած նշանակալի արմատական քայլ, ով էլ որ ձեռք առնի դա, վնասում է ԵԱՀԿ համանախագահների գործողություններին։