Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Հայկական Զինուժը ոչնչացրել է 3 տանկ, 3 զրահամեքենա, 2 ուղղաթիռ եւ 2 անօդաչու սարք:
Հայկական զինուժը ոչնչացրել է ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի գործունեությունը ահաբեկչություն է. ԱԺ փոխնախագահ
Իրավիճակը շփման գծում. 12-ամյա մի երեխա սպանվել է, երկուսը վիրավոր են. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը
Հայկական զինուժը խոցել է Ադրբեջանի մեկ ուղղաթիռ. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանի զինուժը դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների. թեժ բախումներ են ընթանում. ԼՂՀ ՊԲ