News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետ կապված քրեական գործի շրջանակում ավելի քան 550 մարդ տուժող է ճանաչվել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ քրեական գործը բաղկացած է 45 հատորից, յուրաքանչյուրը՝ 250 էջ:

Գործի նյութերի համաձայն՝ ագրեսիայի հետեւանքով 4 քաղաքացիական անձ է սպանվել, այդ թվում՝ մեկ անչափահաս: Երեք տարեցների մարմինները ծաղրի են ենթարկվել (կտրել են նրանց ականջները - խմբ.) ադրբեջանցի զինծառայողների կողմից:

Տուժող են ճանաչվել ավելի քան 850 քաղաքացիներ. Մատաղիսի 226 բնակիչ, Թալիշի 130 բնակիչ, Մարտակերտի 54 բնակիչ, Մարտունու 269 բնակիչ, Հադրութի 2 բնակիչ, Ակսերանի 1 բնակիչ: Եվս 185 քաղաքացի ներկայում Հայաստանում է, որոնք նույնպես տուժած են ճանաչվել: Այս անձինք ագրեսիայի հետեւանքով նաեւ նյութական վնաս են կրել, նրանք հրետակոծության ժամանակ իրենց տներում են գտնվել եւ կարող էին սպանվել կամ վիրավորվել:

341 նյութատեխնիկական փորձաքննություն է նշանակվել (տներ, ճանապարհներ, գյուղտեխնիկա): 282 փորձաքննությունների արդյունքներն արդեն ստացվել են: Դրանց մասով հասցված վնասը գնահատվում է 778 մլն 899 հազար դրամ:

Հետաքննության շրջանակում զննության են ենթարկվել տուժած բնակավայրերի տներ եւ շինություններ.

Թալիշում՝ 190 շինություն, այդ թվում՝ 167 բնակելի տուն, 1 եկեղեցի, 1 դպրոց եւ 1 մանկապարտեզ, 1 ալրաղաց, 2 հանդիսասրահ, 4 խանութ, 1 հացագործարան, 1 գյուղական վարչակազմի շենք, 8 ֆերմա;

Մատաղիսում՝ 46 տուն, երկու ՀԷԿ՝ «Մատաղիս 1» եւ «Մատաղիս 2», 1 դպրոց եւ 1 մանկապարտեզ, «Ղ-Տելեկոմ»-ի 1 աշտարակ;

Մարտակերտում՝ 92 բնակելի տուն, 1 դպրոց եւ 1 մանկապարտեզ, 1 խանութ, տեխսպասարկման կետ, գազատար, «Արցախէներգո»-ի մասնաճյուղ, էլեկտրական ցանցեր;

Մարտունու շրջանի Ներքին Ճարտար գյուղում՝ 3 բնակելի տուն եւ դպրոց (այստեղ է սպանվել 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը):

Վնասվել է նաեւ 44 տրանսպորտային միջոց:

Հետաքննությունը վարում է ԼՂՀ ոստիկանությունը:

Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի օգնությամբ լայնածավալ ագրեսիվ ռազմական գործողություններ սանձազերծեց ԼՂՀ-ւ դեմ՝ խախտելով Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը:

Միաժամանակ, ագրեսիվ պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն, նպատակ ունենալով ռազմական առավելության հասնել, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելով, թիրախ դարձրեց խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, դպրոցները, շենքերը, ճանապարհները, այլ կառույցներ եւ առանձին քաղաքացիական անձանց, ինչը հանգեցրեց բազմաթիվ մարդկանց մահվան, այդ թվում՝ երեխաների մեծ քանակությամբ անշարժ գույքի ոչնչացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ