News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու մասին։

Իրանական Իրնա գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հետ հանդիպման ավարտին ասել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն։ Զանգանեն նշել է, որ հայկական կողմը ժամանել է իրանցի գործընկերների հրավերով բանակցություններին մասնակցելու համար, որոնց նպատակն է քննարկել գազի տարանցումը Վրաստան։ Իրանական կողմը հավանություն է տվել նախաձեռնությանը։

Փոխվել է նաեւ կազմակերպությունը, որը Հայաստանում իրանական գազ է գնելու։ Նախկինում դա Երեւանի ՋԷԿ–ն էր, իսկ հիմա կլինի այլ կազմակերպություն, ասել է Զանգանեն։

Նոր կազմակերպությունը կհամակարգի գազի ուղիղ մատակարարումները եւ նրա տեղափոխումը Հայաստանի սահմաններից դուրս այլ շրջաններ։

«Իհարկե, Հայաստանը փոքր սպառող է, սակայն կարող է կարեւոր ուղի բացել իրանական գազը արտահանելու համար։ Այդ ոլորտում կողմերի միջեւ համաձայնություն կա»,– ասել է նա։

Նախարարը  նաեւ նշել է, որ Հայաստանը մեծացրել է իրանական գազի գնման պահանջարկը եւ 2018–ի վերջին կցանկանար Իրանից օրական 3 մլն խ/մ ծավալով գազ ներմուծել ներկայիս 1 մլն–ի փոխարեն։

Նախարարը նշել է, որ մի փոքր փոխվել է Իրանի եւ Հայաստանի միջեւ գազ–էլեկտրաէներգիա բարտերի գործակիցը։ Նախկինում Իրանը ստանում էր 3կՎտ/ժ էլեկտրաէներգիա յուրաքանչյուր խ/մ գազի համար, իսկ հիմա կստանա 3.2։

Հիշեցնենք, որ Իրան—Հայաստան գազատարի հզորությունը կազմում է տարեկան 2.3 մլրդ խ/մ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ