News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վանաձորում մոտ 20 օր առաջ մահացած 5-ամյա երեխայի 3 քույր եղբայրներին օրեր առաջ տեղափոխել են Վանաձորի մանկատուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը, նշելով, որ երեխաները մանկատուն են տեղափոխվել մարզպետարանի  միջնորդությամբ:

Ըստ տնօրենի՝ մանկատուն տեղափոխված երեք երեխաների վիճակն էլ վատ է եղել. բացի նրանց մարմնի վրա եղած վնասվածքներից, փոքրիկները գտնվել են հակահիգիենիկ վիճակում. «Երեխաները մեզ մոտ են տեղափոխվել ամբողջովին վերքերի մեջ, բարձր ջերմությամբ, երեխաներից մեկի մարմնի վրա այրվածքներ էլ կային, ծայրահեղ հակահիգիենիկ վիճակում էին»,-ասաց տնօրենը:

Նրա խոսքով, նույն պահին երեխաներին լողացրել են, նրանք անցել են համապատասխան բժշկական բոլոր ստուգումները, նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում, գտնվում են բժշկի անմիջական հսկողության տակ:

Մարինե Դավթյանը նաեւ նշեց, որ երեխաների վիճակը ներկայումս լավ է, բուժումները շարունակում են ստանալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 31-ին Վանաձորում 5-ամյա երեխա է մահացել դժբախտ պատահարից: Նա մահացել է եղբոր հետ խաղալու ընթացքում եռման ջուրը վրան լցնելու հետեւանքով: Մայրը վերադառանալով տուն, տեսել է երեխային այրված վիճակում, սակայն հիվանդանոց չի տեղափոխել, այլ փորձել է ինքնաբուժությամբ զբաղվել: Դեպքից 4 օր անց փոքրիկը մահացել է այդպես էլ չստանալով որեւէ բժշկական միջամտություն:

Տպել
Ամենաշատ