News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոտ 1 մլրդ մարդկանց այլմոլորակայիններն են ստեղծել։ Այլմոլորակային ծագումով մարդկանց տարբերակիչ հատկանիշը արյան բացասական ռեզուս գործոնն է, գրում է «Դնի 24»-ը։

Այս եզրակացության հիմքում այն է, որ ռեզուս -բացասական գործոնով մարդկանց թիվը մեր մոլորակում անհամեմատ քիչ է։ Հայտնի է, որ առաջին-բացասական խմբի արյունով մարդկանց կարելի է ներարկել միայն նրան համապատասխանող արյուն, մինչդեռ նրանք իրենք կարող են դոնոր դառնալ ներարկան կարիք ունեցող ցանկացած մարդու համար։

Վերլուծելով բոլոր առկա արդյունքները՝ գիտնականները հայտնաբերել են, որ նման արյուն ունեցող մարդիկ շատ նմանություններ ունեն։ Բարձր IQ, հաճախ կարմրահեր, մարմնի ջերմաստիճանը 36,6–ից ցածր, ու որպես կանոն կապույտ ու կանաչ աչքեր՝ սրանք են բացասական ռեզուս գործոնով մարդկանց հատկանիշները։ Նաեւ ՝ բացասական ռեզուս գործոնով արյուն ունեցող կանայք ծանր են տանում հղիությունը, եթե նրանց արյունը զուգընկերոջ արյան հետ չի համընկնում։

Այս տեսությունն անհեթեթ համարողները վստահեցնում են, որ բացասական ռեզուս գործոնը չի կարող ազդել մարդու ունակությունների ու նրա զարգացման վրա, քանի որ այն միանգամայն նորմալ հակագեն է։ Սակայն որոշ հետազոտողներ էլ պնդում են, որ կամ այլմոլորակայիններն են Երկիր այցելել, կամ էլ երկացիներին են իրենց մոլորակ տարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ