Թուրքիայում սկանդալ է բարձրացել՝ զինվորների բռնաբարության 2 դեպքի կապակցությամբ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ առաջին դեպքը տեղի է ունեցել Բոլուի ժամդարմերիայի զորամասում 2011-ի հունվարի 15-ին։ Այստեղ հրամանատարը զորամասի պահեստում բռնաբարել է ժամկետային զինծառայողին։
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Բիլեջիք Գյոլփազարըի ժանդարմերիայի ուսումնական զորամասում։ Այս զորամասում 2011-ի փետրվարի 11-ի գիշերը նորակոչիկ Յ.Հ.-ն զորանոցից դուրս է եկել ծխելու եւ ենթարկվել 3 զինծառայողի կողմից բռնաբարության։
Բռնաբարության 2 գործով Թուրքիայի զինդատախազությունը հետաքննություն է իրականացնում։