News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվացի ձեռնարկատեր Մովսես Ձավարյանն իր հայրենի Ալավերդի քաղաքի դպրոցին 10 ժամանակակից համակարգիչ է նվիրել: Այդ մասին հայտնեց Ալավերդիի թիվ 5 դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը` ավելացնելով, որ գործարարը նույն դպրոցն ավարտել է 1978 թ-ին:

Մ. Ձավարյանը նաեւ «Հայ հանրությունը` Հայաստանի ուսանողներին»  հիմնադրամի ակտիվ հովանավորներից է: Հիմնադրամի տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանի խոսքով` Ձավարյանն այդ կազմակերպության միջոցով արդեն մի քանի տարի վճարում է Հայ-ռուսական համալսարանի երկու ուսանող-ֆիզիկոսների ուսման  վարձը:

Մ. Ձավարանը 1998-1999 թթ. զբաղեցրել է Հայաստանի առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարարի պաշտոնը, եղել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության բանակցությունների նախաձեռնողներից: 2002-2003թթ. եղել է «Արմենալի»  գլխավոր տնօրենը, հենց նրա օրոք էր, որ գործարանն արտադրանքի ծավալը հասցրեց ամսական 1500 տոննայի:

Մոսկվա տեղափոխվելով` նա հիմնադրել եւ ղեկավարում է  «ԵվրոՏրաստ» խոշոր ընկերությունը, որը ծարգրեր է իրականացնում շինարարության, գյուղարտադրության համալիրների, հիդրոէներգետիկայի, ոչ հանքային օգտակար հանածոների յուրացման ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ