Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ մշտական կապի մեջ է իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ՝ նշելով, որ նրանց վերջին շփումը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ։
«Այո՛, յոթ ժամ առաջ, ինչպես ես արդեն ավելի վաղ ասել էի, մենք բանակցություններ ենք վարել», - Fox News հեռուստաալիքի եթերում հայտնել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Խամենեիի հետ վերջին զրույցի ամսաթվի մասին հարցին։




























